Replik.am-ը գրում է.
13-ամյա աշակերտուհին կարողացել է դուրս պրծնել Կրասնոյարսկում երկաթգծային կայարանում իր վրա կացինով հարձակված մանկապիղծից: Այս մասին հայտնում են տեղի իրավապահները:
Քննության նախնական տեղեկություններով, հարնցագործը երեխային մոտեցել է հետևից, կացնի պոչով հարվածել վերջինիս գլխին: Արդյունքում աղջնակը կորցրել է գիտակցությունը: Օգտվելով դրանից, հարձակվողը վերջինիս տարել է հարևանությամբ գտնվող լքված շինություն և փորձել բռնաբարել: Սակայն այդ ընթացքում երեխան ուշքի է եկել և սկսել է դիմադրություն ցույց տալ: Բարեբախտաբար նրան հաջողվել է դուրս պրծնել մանկապիղծի ձեռքից, դուրս գալ փողոց և օգնություն կանչել:
Այժմ աղջիկը գտնվում է հիվանդանոցում, հարձակվողը ձերբակալվել է, նրա դեմ քրեական գործ է հարուցվել:
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=80917
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել