Պառլամենտական ընդդիմության գործունեության արդյունավետությունը և շատ հարցերում նախաձեռնություններ ցուցաբերելու հանգամանքը պայմանավորված է նրանով, թե ինչ լիազորություններ և իրավունքներ են սահմանված պառլամենտական փոքրամասնությունների համար:
Ի տարբերություն գործող սահմանադրության՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը նոր իրավունքներ է ընձեռում պառլամենտական փոքրամասնությանը:
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը պառլամենտական փոքրամասնությանը հնարավորություն է տալիս ստեղծել քննիչ հանձնաժողովներ և նախագահել դրանք, զբաղեցնել ԱԺ փոխնախագահներից մեկի և համամասնորեն հանձնաժողովների նախագահների պաշտոնները, դիմել սահմանադրական դատարան՝ պատգամավորի լիազորությունը դադարեցնելու հարցով:
Ընդդիմության դերը կարող է վճռորոշ լինել նաև գլխավոր դատախազի, ՀՌԱՀ-ի, հաշվեքննիչ պալատի, կենտրոնական ընտրական հանձնաժողովների նախագահների և մյուս անդամների, կենտրոնական բանկի նախագահի ընտրության, ինչպես նաև իշխանության մարմինների ձևավորման ժամանակ:
Պառլամենտական ընդդիմությանը տրված այս իրավունքները որոշակի առումով զսպող հանգամանք կհանդիսանան պառլամենտական մեծամասնության համար, ինչի արդյունքում մեծամասնությունը հաշվի կնստի փոքրամասնության հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1511076702526322&id=100008720195696&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել