Replik.am-ը գրում է.
Հարավային Կորեայից հետազոտող Կի Տէ Սոնը կարողացել է պատասխանել այն հարցին, թե ինչ կապ ունի կնոջ երջանկությունն ամուսնու հասակի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Personality and Individual Differences ամսագրում, իսկ դրանց անդրադարձել է նաև The Telegraph-ը:
Գիտնականը եկել է երկու հիմնական եզրահանգման: Առաջին՝ կանայք, որոնց ամուսիններն անհամեմատ ավելի բարձրահասակ են իրենցից, սկզբնական շրջանում իրենց երջանիկ են զգում, սակայն այն զգացումն անհետանում է 18 տարի համատեղ կյանքից հետո:
Ամուսինների հասակի և կնոջ երջանկության միջև կապն անհետանում է համատեղ անցկացրած տարիներից հետո: Իր հետազոտության համար կորեացի գիտնականն օգտվել է 7850 ամուսնացած կնոջ տվյալներից օգտվելով:
Նշենք նաև մեկ այլ հետազոտության մասին, որի հեղինակներն ամերիկացի գիտնականներն են: Վերջիններս իրենց հետազոտությունն անցկացրեցին 2014 թվականին: Արդյունքում հայտարարեցին, որ կանանց 48,9 տոկոսն իրենց երջանիկ են զգում, երբ ամուսիններն իրենցից բարձրահասակ են լինում: