Դոնալդ Թրամփը կրկին գլխավորում է Հանրապետական  թեկնածուների ցուցակըBarometer.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների հանրապետականների 28 տոկոսի աջակցությունը ստացած Դոնալդ Թրամփը կրկին գլխավորում է Հանրապետական կուսակցության նախագահական թեկնածուների ցուցակը: Դոնալդ Թրամփը  շարունակում է զարմացնել մարդկանց, բեմ դուրս գալով նմանակների հետ և ընդհանրապես որոշ փորձագետների կարծիքով շեշտը դնելով տեսարանների, այլ ոչ թե՝ ընտրապայքարի բովանդակության վրա: 

Դոնալդ Թրամփի հարձակողական հայտարարությունները նրան շատերի աչքերում տարբերակում են մյուս թեկնածուներից: Վերլուծաբանների կարծիքով, Թրամփի աջակիցների թիվն ի վերջո կրճատվելու է, քանի որ ընտրությունների նախաշեմին քաղաքացիներն այնուամենայնիվ նախընտրությունը տալիս են չափավոր թեկնածուի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել