ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը քննարկել են աշխատանքն ահաբեկչական խմբերի և ընդդիմության ներկայացուցիչների ցուցակի վրա Վիեննայում մեկնարկած՝ Սիրիայում կարգավորման ուղղությամբ գործընթացի շրջանակներում: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կոմյունիկեում:Մոգերինին և Լավրովը հանդիպել են հինգշաբթի Բելգրադում ԵԱՀԿ նախարարական նիստի շրջանակներում:
«ԵՄ դիվանագիտության ղեկավար Մոգերինին և նախարար Լավրովը կարծիքներ են փոխանակել սիրիական ճգնաժամի և Վիեննայում սկսած գործընթացը պահելու և շուտով կոնկրետ արդյունքների հասնելու անհրաժեշտության վերաբերյալ: Դրա հետ կապված՝ նրանք քննարկել են գործողության հետագա քայլերը, և մասնավորապես, աշխատանքը, որը պետք է կատարվի, ահաբեկչական խմբերի և ընդդիմության ներկայացուցիչների ցուցակի ուղղությամբ ռեժիմի հետ երկխոսության համար, որը պետք է սկսի ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարը, Վիեննայում համաձայնեցված ծրագրի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի կեսին Վիեննայում տեղի է ունեցել սիրիական կարգավորման խնդրի շուրջ «վիեննական խմբի» երկրորդ փուլը:
Հանդիպման մասնակիցները որոշել են, որ երկրի կառավարության և ընդդիմության բանակցությունները պետք է տեղի ունենան հաջորդ տարվա հունվարի 1-ից ոչ ուշ, իսկ 18 ամիս անց Սիրիայում պետք է հարաքվե անցկացվի նոր Սահմանադրության հարցով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



