Replik.am-ը գրում է.
Արտասահմանյան ԶԼՄ-ները մեկնաբանել են DJ Ellis Sexston անունով հայտնի Էլիանորա Վերբիցկայային աշխատանքից հեռացնելու փաստը: Անգլիական պարբերականները գրում են, որ պետավտոտեսուչին հեռացրել են չափազանց սեքսուալ լինելու համար:
«Հեռացվել է այն բանի համար, որ շատ սեքսուալ է: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրա ղեկավարները տեսել են վերջինիս լուսանկարները սոցկայքերում»,-գրում է Daily Mail-ը:
Mirror-ն իր հերթին գրում է, որ աղջիկը շուտով պետք է պաշտոնի բարձրացում ունենար, սակայն նրա գործատուներն անակնկալ կերպով հակառակ որոշումը կայացրեցին:
Հավելենք, որ Ռուսաստանում առհասարակ այս խնդիրը կա: Խոսքը վերաբերում է իրավապահ մարմիններում աշխատող աղջիկներին, ովքեր սիրում են սոցկայքերում մերկանալ: Սրանով պայմանավորված  նույնիսկ որոշ ստուգումներ են սկսվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել