Replik.am-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի օդանավակայանում վայրէջք կատարելու պահին կայծակը հարվածել է ռուսական օդանավին: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է սեփական աղբյուրը:

Նշվում է, որ կայծակի «հարձակման զոհ» դարձել է «Աէրոֆլոտ» ավիաընկերությանը պատկանող А330 օդանավը: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Ինչպես և նախատեսված է եղել, 2 ժամ անց օդանավը շարժվել է դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան:

Հավելենք, որ նման միջադեպեր հաճախ են լինում: Բարեբախտաբար, ժամանակակից օդանավերն ունեն պաշտպանիչ համակարգ և կայծակն  իրենից վտանգ չի ներկայացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել