

Ճիշտ է՝ Սերժ Սարգսյանը չի ծավալվել նախաքննության ընթացքի վերաբերյալ, սակայն արդեն իսկ այն փաստը, որ նա, անդրադառնալով հարցին, համեմատել է խմբի ներկայացրած պոտենցիալ վտանգը Հոկտեմբերի 27-ի հետ, շատ բանի մասին է խոսում։ Մասնավորապես, նախագահը հռետորական հարց է հղել, թե պատկերացնո՞ւմ են արդյոք մարդիկ, թե ինչ է նշանակում միլիոնանոց քաղաքի պարագայում տասնյակ նռնակներ պայթեցնել ու 11 ինքնաձիգներ կիրառել։
Իհարկե, ցանկացած հարցում կարելի է դրսևորել որոշակի թերահավատություն, բայց երբ ինչ-որ կազմակերպված խմբի մոտ հայտնաբերում են այդքան զենք, ընդ որում՝ զինանոցի զգալի մասը պայթուցիկներ են և զրահապատ տեխնիկայի ու շինությունների խոցման համար նախատեսված նռնականետներ, և դա էլ հերիք չէ՝ այդ դեպքի մասին մեկնաբանություն է արվում երկրի նախագահի մակարդակով, ուրեմն ամեն ինչ ավելի լուրջ է, քան փորձում են ներկայացնել որոշ ֆեյսբուքյան գիտունիկներ։
ԱԱԾ-ն և այլ ուժայինները դեռ չեն ծավալվում շատ, բայց վստահ եմ, որ այս պահի դրությամբ միայն հիմարը չի հասկանում, թե իրականում ինչ է կանխվել ԱԱԾ-ի ու Ոստիկանության կողմից։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2015/12/blog-post_3.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել