Կայացել է Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության և ֆինանսական խմբերի համաձայնությունը:
Ըստ վերը նշված համաձայնագրի՝ կիրականացվի 325 միլիոն դոլարի ներդրում: Դրա շնորհիվ երկու տարվա ընթացքում պետք է իրականացվի Ամուլսարի հանքավայրի շինարարությունը: Բացի այդ, հանքավայրի համաձայնագրի ներդրումներից կավելացնեն գումարներ նաև Միջազգային ֆինանսական կորպորացիան և Զարգացման և վերակառուցման բանկը:
Ընդանուր առմամբ ներդրումները դրամական առումով կազմելու են 460-480 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ ամենի արդյունքում Հայաստանում կարտադրվի նվազագույնը 12-14 հազար տոննա ոսկի: Արդյունաբերական իմաստով արդյունավետ կդառնա նաև ոսկու ձուլակտորների արտադրությունը մեր երկրում:
Ներդրումների իրականացումը սկսվելու է մյուս տարվա գարնանից: Շինարարության մեջ զբաղված են լինելու մոտավորապես 1500 աշխատող: Դա, իհարկե, դրական ազդեցություն կունենա գործազրկության ցուցանիշի վրա:
Տրված գումարների բաշխումը կատարվելու է հետևյալ կերպ:
Մոտավորապես 60 միլիոն դոլար ծախսվելու է ոսկու և արծաթի վերամշակման, 80 միլիոն դոլար ծախսվելու է զուտ տեխնոլոգիական հագեցման, 160 միլիոն դոլար ծախսվելու է նոր տեխնոլոգիական հոսքագծերի ձեռքբերման համար, որն ապահովելու է բավականին արդյունավետ արտադրության կազմակերպում:
Մոտավորապես 60 միլիոն դոլար ծախսվելու է ոսկու և արծաթի վերամշակման, 80 միլիոն դոլար ծախսվելու է զուտ տեխնոլոգիական հագեցման, 160 միլիոն դոլար ծախսվելու է նոր տեխնոլոգիական հոսքագծերի ձեռքբերման համար, որն ապահովելու է բավականին արդյունավետ արտադրության կազմակերպում:
Ընդանուր առմամբ սպասվում է, որ այս ծրագիրը կնպաստի 2016-2018թթ.-ի տնտեսական ակտիվությանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1513034572330365&id=100008715094328&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել