ՏՏ ոլորտը շարունակում է զարգանալ ՀՀ-ում: Նախորդ տարի այն գրանցվել է 25.2% աճ:
Ճարտարագիտական համալսարանի բազայի հիման վրա նոր՝ երրորդ սերնդի Տեխնոլոգիական համալսարան է ստեղծվելու: Օրերս Տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն արձագանքել է ՏՏ զարգացման աջակցող խորհրդի վերջին նիստի արդյունքներով ձևավորված աշխատանքային խմբի մոտեցմանը:
Այս հարցը գործադիր մարմնի ուշադրության կենտրոնում է: Գերատեսչություններին վարչապետի կողմից հանձնարարականներ են տրվել ներգրավել միջազգային փորձագետների, ինչպես նաև միության ու գերատեսչությունների մասնագետների՝ այս ծրագիրը մանրամասն ուսումնասիրելու համար:
Նոր որակի համալսարանի ստեղծման գաղափարը հնարավորություն կտա խթանել այս ոլորտը և էլ ավելի զարգացնել այն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1525710827750066&id=100009334896794&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել