Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրն է:
Հայկը ծնվել է 5.5 ամսականում !!! Քաշը եղել է 600 գրամ:
Առաջին նկարում Հայկն է՝ 900 գրամ է կշռել 40 օրականում:
Մնացած երկու նկարներում արդեն մեծ տղա է, էն էլ ինչպիսի՜ տղա։ ))))))
Ահա այսպիսի անհավատալի արդյունք է ստացվել մայրիկի՝ Paytsar Nersesyan-ի ահռելի սիրո ու տիտանական ջանքերի շնորհիվ, նաև բարի ու հոգատար մարդկանց մեծ ու կուռ բանակի շնորհիվ:
Չեմ ուզում երկար-բարակ գրել էն մասին, որ երեխայի պատճառով հայրը հեռացել է, ու Պայծառն ինչերի միջով է անցել, ինչ մեծ դժվարություններ է հաղթահարել ու հաղթահարում արդեն 5 տարի:
Հիմա ամենակարևորի մասին:
Հայկը դեռ չի քայլում, անցած տարի Մոսկվայում, Գերմանիայում թերապիաներ է անցել, ու այժմ ցուցված է վիրահատություն:
Էս սիրուն տղեն մեծ շանսեր ունի, որ կքայլի:
Ընդամենը կողքին կանգնել է պետք, ձեռք մեկնել է պետք:
Առանց մեզ հաստատ ոչինչ անել չեն կարող:
Օգնենք ամենքս՝ ով ինչով կարող է:
02.03.2016 Գերմանիայում նշանակված վիրահատության օրն է:
Մեզ հարկավոր է 60 000 եվրո՝ Գերմանիայում վիրահատության ծախսերը հոգալու համար: Նաև ասեմ, որ 5-6 տարեկանում է խորհուրդ տրվում վիրահատել, որպեսզի արդյունքը լինի մաքսիմալ:
Երեխան ունի սուր միտք, նորմալ մտավոր կարողություններ:
Պայծառ, արևոտ բալիկ է:
Եկեք տեսնենք, թե ինչով ու ինչպես կարող ենք օգնել Հայկին:
Շատ քիչ ժամանակ է մնացել՝ մոտ 2 ամիս:
ВТБ բանկում մոր՝ Պայծառ ներսիսյանի անունով բացված հաշվեհամարներն են՝
16046032978404 /AMD/
16046032978405 /USD/
16046032978406 /EURO/
16046032978407 /Рубли/
ArCa քարտի համարն է 6769307100031522
Պայծառ Ներսիսյանի հեռախոսի համարն է՝ 093 58 66 21
Հիշեցնեմ, որ տարածելը երբեմն գումարով օգնելուց ավելի մեծ դեր է խաղում:
Խնդրում եմ, մի զլացեք՝ էսօր շռայլ եղեք Հայկիկի հանդեպ՝ գոնե տարածեք:
Նաև էս հղումը կարող եք բացել ու օնլայն փոխանցում անել: