Past.am–ը գրում է.

Երբեմն երեխաներին ասում ենք այն, ինչ գալիս է մեր մտքին կամ այն, ինչ մեզ ասել են մեր ծնողները: Չպետք է մոռանալ, որ մեր ծնողների ու մեր սերունդները տարբեր են: Հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ պարզ արտահայտություններ կարող են բացասական ազդել երեխաների վրա:

Past.am-ը ներկայացնում է խորհուրդներ մայրիկներին. արտահայտություններ, որ չպետք է ասել երեխաներին:

1. «Ինչ չարաճճի տղա/աղջիկ ես» Այս արտահայտության փոխարեն կարելի է օգտագործել հետևյալը. «Այն, ինչ դու արել ես, օգնո՞ւմ է, թե՞ վնաս պատճառում: Եթե վնասում է, արի մտածենք՝ ինչպես կարող ենք փոխել դա»:

2. «Քանի՞ անգամ եմ ես դա քեզ ասել» Այս մոտեցումը արդյունավետ չէ: Բացի այդ, դուք պատասխանի ակնկալիք չեք ունենում: Դրա փոխարեն կարող եք կիրառել սա. «Ի՞նչ կասես, եթե փորձենք ավելի լավ ընտրություն կատարել, որը չի վնասի քեզ կամ մյուսներին»:

3. «Ինչպե՞ս կարող էիր այդպես վարվել ինձ հետ: Եվ դա այն ամենից հետո, որ ես արել եմ քեզ համար» Այն, ինչ երեխան անում է ծնողներին, կապված չէ պարտավորության զգացումի հետ: Նրանք միայն ասում են այն, ինչ ուզում են և ցանկանում են ստանալ այն, ինչ ուզում են: Խորհուրդ է տրվում չկենտրոնանալ դրա վրա և փոխարենն օգնել երեխային հասկանալ, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ նրա քայլերը ուրիշների վրա:

4. «Դու տուն արի, ես քեզ կասեմ» Որպես ծնող՝ դուք ցանկանում եք մոտ հարաբերություններ ստեղծել ձեր երեխաների հետ, բայց սպառնալիքը միայն վախ ու անվստահություն է առաջացնում և արդյունքում չի ուժեղացնում ծնող-երեխա հարաբերությունը: Ավելի լավ է ասեք, որ դա մենք կքննարկենք տանը: «Ես կցանկանայի մտածել, թե ինչ կարող ես անել իրավիճակը շտկելու համար»:

5. «Հիմար մի՛ եղիր» Երեխաներն իրենց են վերցնում այդ պիտակները, իսկ բացասական պիտակները, օրինակ՝ «հիմար», չեն ապահովում երջանիկ, լավ հարաբերություններ նրանց հետ:

6. «Մայրիկիդ կերջանկացնես, եթե ուտես ամբողջ ճաշդ» Չի կարելի երեխաներին սովորեցնել անել քայլեր լրացուցիչ գովասանքի համար: Դա շատ է խանգարում նրանց հետագայում և նրանք երբեմն անում են քայլեր, որ չեն ցանկանում: Ավելի ճիշտ կլինի ասել. «Դու պետք է հպարտանաս քեզնով ամբողջ ճաշը ուտելու համար»: Հիշե´ք այս խորհուրդները: Կարևոր չէ իդեալական ծնող լինելը, քանի որ երեխաները սովորում են այն ծնողներից, ովքեր սխալներ են գործում: Դա ցույց է տալիս, որ իդեալականը չէ էականը, այլ արտացոլելը, սովորելն ու կրկին փորձելը: Օգնեք նրանց դառնալ ավելի չընկճվող, կարեկցող ու ինքնավստահ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել