Replik.am-ը գրում է.
ԱՄՆ պետք է փոխի իր ավանդական մոտեցումը: Խոսքը վերաբերում է սիրիական հակամարտությունում ընտրություն կատարելու մասին: Պետք չէ ընտրել, թե ով է գլխավոր թշնամին` «Իսլամական պետությունը», թե` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Սա կեղծ ընտրություն է, քանի որ երկու նպատականերն էլ կարևոր են և դրանց հասնելու համար պետք է աշխատել Ռուսաստանի հետ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Մենք պետք է հրաժարվենք կեղծ ընտրությունից` պայքարել Ասադի, թե ԻՊ-ի դեմ: Կարծում եմ, որ կարելի է անել և´ այն, և´ այն` հասկանալով իրավիճակը և համագործակցելով Ռուսաստանի հետ»,-ասել է Քլինթոնը` հավելելով, որ Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ին ակտիվ աջակցության չի սպասում:
Քլինթոնը խոսել է նաև այն մասին, որ Ռուսաստանը լուրջ պատճառներ ունի ԻՊ-ի դեմ պայքարելու համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է Եգիպտոսում ռուսական A321-ի ահաբեկչության մասին, որի ետևում կանգնած է հենց ԻՊ-ը:
Հավելենք, որ նախկինում Հիլարի Քլինթոնն այլ կերպ էր արտահայտվում այս խնդրի մասով:
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=80769
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել