Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Դեկտեմբերի 18-ին` ժամը 18.00-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Արթիկում, Աշոցքում, Սեւանում, Վանաձորում, Ստեփանավանում, Նոյեմբերյանում, Ալավերդիում, ձյուն է տեղում:
Անընդմեջ տեղացող ձյան պատճառով Կիրանց-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհը դժվարանցանելի է ծանրաքաշ մեքենաների համար: Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով երկու կողմից փակ է Սելիմի լեռնանցքը:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները, բացի Սելիմի լեռնանցքից, բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:



