Galatv.am-ը գրում է.
«Սպարտակի» ֆուտբոլիստները սկսել են նախապատրաստվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի` «Կռիլյա Սովետովի» հետ խաղին:
«Sport-Express»-ը հաղորդում է, որ մոսկովյան թիմի այսօրվա մարզմանն ընդհանուր խմբում մասնակցել է Յուրա Մովսիսյանը: Հայ հարձակվողը լիովին ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել դեկտեմբերի 4-ին կայանալիք խաղին:
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը, ով մասնակցել է ՌՊԼ ընթացիկ մրցաշրջանի 10 խաղի՝ խփելով 3 գոլ և կատարելով 2 արդյունավետ փոխանցում, մկանային վնասվածք էր ստացել 12-րդ տուրի՝ «Լոկոմոտիվի» դեմ տնային հանդիպման ժամանակ (1:2)։
Նյութի աղբյուր՝ http://galatv.am/hy/sport/132106/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել