Մոսկվան պատրաստ է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի անցկացմանը, Ռուսաստանի մոտ դաշինքին ուղղված բազմաթիվ հարցեր են կուտակվել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։«Եթե հիմա պարոն Սթոլթենբերգին թույլատրել են դրսևորել նման նախաձեռնություն, ապա կհավաքվենք, կտեսնենք, կլսենք, թե ինչ են ուզում ՆԱՏՕ-ի գործընկերները մեզ ասել,- նշել է Լավրովը:- Մեզ մոտ շատ-շատ հարցեր են կուտակվել ՆԱՏՕ-ի հանդեպ, այդ թվում առ այն, թե ինչպես են խախտվում պայմանավորվածությունները, որոնք առկա են Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում»։
Նախարարը նշել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ձևաչափում աշխատանքից, ինչպես նաև այլ ձևաչափերից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



