Հաշվի առնելով վերջին ժամանակներս Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մի քանի հեռուստաընկերությունների կողմից տարբեր երաժշտական նախագծերի ընթացքում հեռուստաեթերից մասնակիցների արժանապատվությունը նվաստացնող, ծաղրանք և վիրավորանք պարունակող բազմաթիվ դեպքերը, ցածրորակ, գռեհիկ և փողոցային բառապաշարով հագեցած հաղորդումների անվերահսկելի վիճակը` խնդրում եմ`
Շուտափույթ կերպով վերահսկողություն սահմանել և հեռուստաընկերություններին պարտադրել հեռարձակվող երաժշտական նախագծերում ժյուրիի անդամների և հաղորդավարների կողմից խստագույնս պահպանել եթերային էթիկայի կանոնները, կատարել ժյուրիի անդամների բծախնդիր ընտրություն, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամ` չվիրավորել մասնակիցներին, չծաղրել և ինքնասիրությունը վիրավորող արտահայտություններ չհնչեցնել, կատարել եթերային փուլ դուրս եկած մասնակիցների պրոֆեսիոնալ ընտրություն, եթեր չհեռարձակել ակնհայտ ծաղրանք պարունակող հատվածներ և պահպանել ՀՀ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԷԹԻԿԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԽԱՐՏԻԱՅԻ 5, 14 և 17 կետերը:
Եթե կան այս հրատապ խնդրով մտահոգված քաղաքացիներ, արվեստի, մշակույթի, գիտության, կրթության և այլ բնագավառների սրտացավ մարդիկ, բոլորը կարող են միանալ այս խնդրանքին և լայքերի միջոցով իրենց համաձայնությունը հայտնեն: Կարծում եմ՝ համապատասխան մարմնի կողմից կլինի պատասխան արձագանք: