Բաց նամակ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին. վերահսկեք եթերային էթիկայի պահպանությունը


17:53 , 18 դեկտեմբեր, 2012

Հաշվի  առնելով  վերջին  ժամանակներս  Հայաստանի  Հանրապետության տարածքում  գործող մի քանի հեռուստաընկերությունների  կողմից  տարբեր  երաժշտական  նախագծերի  ընթացքում հեռուստաեթերից  մասնակիցների  արժանապատվությունը  նվաստացնող,  ծաղրանք  և   վիրավորանք  պարունակող  բազմաթիվ  դեպքերը,  ցածրորակ, գռեհիկ  և  փողոցային  բառապաշարով  հագեցած  հաղորդումների  անվերահսկելի  վիճակը` խնդրում  եմ`

Շուտափույթ  կերպով  վերահսկողություն  սահմանել և հեռուստաընկերություններին  պարտադրել   հեռարձակվող  երաժշտական  նախագծերում  ժյուրիի  անդամների  և  հաղորդավարների  կողմից  խստագույնս  պահպանել  եթերային  էթիկայի   կանոնները, կատարել  ժյուրիի   անդամների բծախնդիր  ընտրություն, առաջնորդվելով  ՀՀ Սահմանադրությամ` չվիրավորել  մասնակիցներին, չծաղրել  և  ինքնասիրությունը  վիրավորող  արտահայտություններ  չհնչեցնել, կատարել  եթերային  փուլ  դուրս  եկած  մասնակիցների  պրոֆեսիոնալ    ընտրություն,  եթեր չհեռարձակել ակնհայտ ծաղրանք պարունակող հատվածներ և պահպանել ՀՀ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԷԹԻԿԱԿԱՆ  ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԽԱՐՏԻԱՅԻ 5, 14 և 17 կետերը:  

Եթե կան այս  հրատապ խնդրով մտահոգված քաղաքացիներ, արվեստի, մշակույթի, գիտության, կրթության և այլ բնագավառների սրտացավ մարդիկ, բոլորը կարող են միանալ այս խնդրանքին և  լայքերի միջոցով իրենց համաձայնությունը հայտնեն: Կարծում եմ՝ համապատասխան մարմնի կողմից  կլինի պատասխան արձագանք: