Կնոջ և տղամարդու միջև հարաբերությունները կառուցվում են փոխհամաձայնության և փոխլրացման վրա: Երբ կինը սկսում է խախտել այդ հավասարակշռությունը, տղամարդը պարզապես լքում է նրան:
Տղամարդիկ կարող են ներողամտորեն վերաբերվել կանացի բազմաթիվ արարքներին, բայց կան նաև այնպիսիք, որոնց հետ նրանք չեն համակերպվում:
Տղամարդիկ կանանց ուշադրություն են ցուցաբերում, որպեսզի իրենց հավուր պատշաճի գնահատեն, նույնիսկ եթե խոսքը սովորական բացիկ կամ սիրելի աղանդերը գնելու մասին է: Այդ պատճառով անհրաժեշտ է դրանք ընդունել շնորհակալ ժպիտով և համբույրով:
Տղամարդիկ չեն սիրում շատ խելացի կանանց: Չի կարելի մշտապես տղամարդուն ապացուցել, որ նա ճիշտ չէ և ինչ-որ բանից գլուխ չի հանում: Դա պարզապես կնյարդայնացնի նրան և կստիպի մտածել՝ արդյո՞ք իրեն պետք է նման ամենագետը:
Չի կարելի մշտապես դիետայի հետևել: Տղամարդը կհպարտանա, երբ կողքին գեղեցիկ կազմվածքով կին լինի, բայց ոչ ոք չի ցանկանա համատեղ ճաշկերույթի ժամանակ մշտապես անհարմար զգալ:
Տղամարդկանց նյարդայնացնում են նաև այն կանայք, ովքեր մշտապես օգնության կարիք ունեն: Հատկապես, եթե կինը ցանկացած առիթով աջակցություն է փնտրում իր մոր կամ ընկերուհու մոտ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://mypage.am/news/news.php?id=5783
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել