Յուրի Վլադիմիրի Նիկուլինը ծնվել է 1921թ. դեկտեմբերի 18-ին, Սմոլենսկի մարզում:
Կրկեսի արտիստ, ծաղրածու, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ: Ավարտել է Մոսկվայի կրկեսին կից ստուդիան: Աշխատել է Կարանդաշի ղեկավարած ծաղրածուների խմբում:
Հանրաճանաչ է դարձել նաև որպես կինոդերասան: Խաղացել է մի շարք կատակերգական կինոնկարներում` «Միանգամայն լուրջ», «Օպերացիա «Ի» և Շուրիկի արկածները», «Կովկասի գերուհին» և այլն:
Կատարել է նաև դրամատիկ դերեր («Երբ ծառերը մեծ էին», «Ինձ մոտ, Մուխտար», «Ծերունի ավազակները» և այլն):
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=421537004586511&set=a.137546196318928.29278.100001906450173&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել