Replik.am-ը գրում է.

Ահաբեկիչներն օգտագործել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա առանց վիզային ռեժիմը, որպեսզի տեղաշարժվեն Ռուսաստանի տարածքում: Նման հայտարարությամբ Փարիզում կլիմայի հարցերով կոնֆերանսում իր ելույթի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Կան խնդիրներ, որոնք առաջացել են վաղուց, և որոնք մենք փորձում էինք լուծել մեր գործընկերների հետ երկխոսությամբ: Օրինակ` մենք վաղուց խնդրել ենք ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչները փորձում են մեզ հետ զենքերը ձեռքներին կռվել Ռուսաստանի տարածքում, օրինակ` Հյուսիսային Կովկասում: Եվ այդ ահաբեկիչները գալիս են Թուրքիայից: Մենք խնդրել էինք դադարեցնել այդ պրակտիկան»,-ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը հավելել է, որ Թուրքիայում գտնվող ահաբեկիչները տեղակայված են հատուկ ծառայությունների կողմից պահպանվող տարածքներում և առանց վիզային ռեժիմից օգտվելով թափանցում են Ռուսաստան:

Նա նաև ափսոսանք է հայտնել, որ Անկարան, չնայած ռուսական կողմի կոչերին, ոչ մի քայլ չի ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել