Լավ էլի մարդիկ, մի հատ տեսեք, թե ովքերով են պատրաստվում «փրկել» Հայաստանը, ու սիրտներդ կխառնի։ Ասենք՝ ո՞նց կարելի է լուրջ հույսեր կապել ինչ-որ մի շարժման հետ, որն իր դրոշների տակ է հավաքել քաղաքական դաշտի բոլոր դիակներին ու սադրիչներին։
Դուք լրջով հավատո՞ւմ եք, որ ծպտված օլիգարխ Անդրիասը, ԿՀՎ-ի գործակալ Իգոր Մուրադյանը, Լուզեր Սեֆիլյանը, հարբեցողներ Րաֆֆին ու Հախվերդյանը և նմանատիպ այլ բազմաթիվ կերպարներ հենց այն ուժն են, որոնք կարող են այս երկիրն առաջ տանել։ Իհարկե ոչ, համենայն դեպս, ոչ մի մարդ, ում ուղեղը տրամվայի տակ չի ընկել, չի կարող նման սահմռկեցուցիչ ղեկավար կազմի հետ որևէ դրական հույս կապել։
Գիտե՞ք՝ ինչի ենք ականատես լինելու այսօր։ Ուրեմն գալու են, էլի ամպագոռգոռ ու ազգափրկիչ-պայքարիստական ճառեր կարդան, հիմարագույն կոչեր անեն ու անեն հնարավորը՝ ոստիկանության հետ որևէ բախում հրահրելու համար, որովհետև էս քաղաքական մորգի կլիենտուրան ահեստական լարվածություն ստեղծելուց բացի ոչ մի ուրիշ բան չի իմանում։