«Այսօր Աժ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը ներկայացնելու է իր կողմից կայացրած որոշումը, որն առնչվում Է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կողմից ներկայացված բողոքին ընդդեմ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի։ Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնացել էր հնարավորության դեպքում «գլխատել ու բռնաբարել» բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին։

Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը «Ժոդովուրդ»–ի հետ զրույցում նշեց, որ որոշումը կայացված է, և այն քվեարկության դրվելուց հետո կհրապարակվի– «Ես այս պահին չեմ կարող որևէ տեղեկություն տրամադրել, քանի որ դա կլինի ոչ կոռեկտ քայլ հանձնաժողովի նկատմամբ։ ժամը 1-ին տեղի Է ունենալու հանձնաժողովի նիստ, որից հետո կհրապարակենք մեր որոշումը»,– ասաց Վ. Բաբայանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել