Հիշո՞ւմ եք այն հեքիաթը. «Լինում է, չի լինում մի արքայազն, ով ցանկանում էր ամուսնանալ իսկական արքայադստեր հետ, միայն թե մեր ժամանակներում որտեղի՞ց գտնել իսկական արքայադուստր… Շրջեց նա աշխարհով մեկ, շատ արքայադուստրերի տեսավ, բայց արդյո՞ք նրանց մեջ կար իսկականը, նա չկարողացավ համոզվել, միշտ ինչ-որ բան այն չէր…»:
Բայց մենք հեքիաթում չենք ապրում, և այնուամենայնիվ, մի արքայազնի բախտն իսկապես բերել է. նա, այնուամենայնիվ, գտել է այն մեկին, ում փնտրել է, թեկուզ ոչ այնտեղ, որտեղ լինում են իսկական արքայադուստրերը, այլ կինոէկրանին: Ամերիկացի դերասանուհի Գրեյս Քելլին արել է ամեն ինչ, որպեսզի դառնա ամենաիսկական արքայադուստրն իր արքայազնի՝ Ռենեի համար:
«Նա ասես հրաբուխ լինի ձյան տակ, – ասում էր ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը Գրեյս Քելլիի մասին: – Նրա սառնության տակ թաքնված է անհավանական ջերմություն, կիրք»:
Հենց այդ ջերմությունը, ձգողությունը դեպի արկածները և կյանքի ծարավն օգնեցին համեստ աղջկան՝ գրքերի և տիկնիկների սիրահարին, գրավել ողջ աշխարհը: Ծնողները Գրեյսի հետ հույսեր չէին կապում: Նրանց կարծիքով աղջիկն անշնորհք էր և ցրված, կյանքին չհարմարվող:
Ամբողջ ընտանիքի համար մեծ անակնկալ էր, երբ Գրեյսն «անճոռնի ճուտիկից» փոխակերպվեց շլացուցիչ գեղեցկուհու, նպատակասլաց և ինքնավստահ կնոջ, ով արժանացել է «Օսկարի» և իր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհու կոչմանը, իսկ հետո եղել է օրինակելի մայր և հավատարիմ կին Ձերդ Գերազանցություն Մոնակոյի իշխան Ռենե 3-րդի համար:
Ճակատագրական կինը սովորաբար ներկայացվում է որպես կրքոտ սևահեր կամ կարմրահեր «գազան», բայց ոչ մի կերպ որպես փխրուն շիկահեր` հրեշտակի դեմքով:
Գրեյսի մի քանի ֆիլմերից՝ «Մոգամբո», «Ուղիղ կեսօրին», երևում է, որ նա իրականում ուժեղ և արտասովոր անձնավորություն է, ով արդարացիորեն է դարձել հոլիվուդյան աստղ և Մոնակոյի արքայադուստր:
Արքայադստեր մահն անսպասելի հարված եղավ բոլորի համար: Գրեյսն ընդամենը 52 տարեկան էր: 1982 թվականի սեպտեմբերի 13-ին նա նստեց մեքենայի ղեկին, հրաժարվելով վարորդից, որպեսզի մի քիչ զբոսնի իր աղջկա՝ Ստեֆանիայի հետ:
Ոլորապտույտ ճանապարհին մեքենան շուռ եկավ և ընկավ անդունդը: Աղջիկը ողջ մնաց, իսկ Գրեյսը բազմաթիվ վնասվածքներ էր ստացել. սեպտեմբերի 14-ին անջատեցին նրա արհեստական շնչառության սարքը:
Շարունակությունն` այստեղ
Նյութի աղբյուր՝ http://ashxarhishurj.blogspot.am/2015/11/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել