Խորհրդային միությունից մեզ փոխանցված ամենաբացասական երևույթներից մեկը սովետական միլիցիան էր` կարելի է ասել՝ անմարդկային հատկությունների համապարփակ բնորոշմամբ...
Այս համակարգում ծառայութան անցնելով՝ քաղաքացին, կարծես մեքենայաբար, ժառանգում էր խորհրդային միլիցիայի բոլոր կեղտոտ ու մերժելի հատկությունները...
Միլիցիան նրանց պատկերացումներում ձևավորված ու ամրակայված էր այդպիսի ուրվագծերով...
Ակնհայտ է, որ հենց այդ ախտից ազատվելու համար միլիցիան դարձավ ոստիկան, սակայն անվանափոխությունն էության վրա այդպես հեշտությամբ չազդեց... Ոստիկանն, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, երկար տարիներ մնաց սովետական միլիցիայի ամպլուայում` մինչև վերջերս...
Վստահությամբ կարելի է ասել, որ ոստիկանության համակարգի, ոստիկանի և քաղաքացու փոխհարաբերություններն Արցախում նոր հարթակ բերվեցին վերջին տարիներին...
Կոտրվեց այն կարծրատիպը, որը միան վախ, թշնամություն, անվստահություն էր առաջացնում ժողովրդի մոտ...
Իմիջիայլոց, ոչ այնքան կարևոր թվացող խնդիրը նախագահ Բ. Սահակյանի օրակարգում առաջնային հարցերից էր, ու նպատակային, հետևողական աշխատանքի արդյունքում, ինչպես նաև կադրային ճիշտ մոտեցմամբ կոտրվեց կարծրատիպը, ու արդեն ոչ թե ընդօրինակվեց այլ երկրի ոստիկանի կերպարը, այլ ստեղծվեց Արցախի ոստիկանի կերպարը...
Այսօր Արցախ այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկ առաջինն առնչվում է ոստիկանի հետ, ու Արցախի մասին դրական, գեղեցիկ ու լուսավոր պատկերցումների համար պարտական ենք նաև մեր ոստիկանին !!!
Բարեկիրթ ու բարեհամբույր, բոլորին օգնելու, ընդառաջելու պատրաստ ոստիկան!!!
Դու իսկապես սպանեցիր յուրաքանչյուր քաղաքացու մեջ պոտենցիալ զոհ փնտրող սովետական միլիցային, դա քո ու մեր ամենախոշոր հաջողություններից է, որով հիմք դրվեց համակարգի հանդեպ վստահությանը!!!
Դու ապացուցեցիր, որ Արցախը յուրահատուկ է նաև այդ կողմից !!!
Ի դեպ, չգիտեմ՝ բացառիկ օրինակ է, թե՝ չէ, բայց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներում շրջում են կարմիր ու սև բերետներով ոստիկաններ, որ կոչվում են «Պահապան հրեշտակներ», ովքեր փողոցում փոքրիկ իսկ դժվարության պահին հայտնվում են կողքիդ...
Տոնդ շնորհավոր, ոստիկա՛ն !!!
Բարի ծառայություն քեզ, ոստիկա՛ն !!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1166960700000002&set=a.167869606575788.40653.100000582489782&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել