1988-ին Համակարգչային սարքավորումների ամերիկյան ասոցիացիայի կողմից նոյեմբերի 30-ը հռչակել է Տեղեկատվության պաշտպանության միջազգային օր (Computer Security Day)՝ համակարգիչ օգտագործողներին հիշեցնելու իրենց համակարգիչների և այնտեղ պահպանվող տեղեկությունների պաշտպանության անհրաժեշտության մասին:
Օրը պատահական չէր ընտրված. հենց այդ օրն էր արձանագրվել «վորդի» առաջին մասսայական համաճարակը, որը կոչվել է իր ստեղծողի՝ Մորիսի անունով:
Առաջին համակարգչային վիրուսի նախատիպն ի հայտ է եկել 1983-ին, և այդ ժամանակից ի վեր անցկացվում են տեղեկությունների պաշտպանության միջազգային կոնֆերանսներ, որտեղ մասնավորապես հաղորդվում են անպաշտպան սարքավորումների վնասի չափերը: Օրինակ՝ 2000-ի «I love you» վիրուսը միայն Հյուսիսային Ամերիկային մեկ միլիարդ դոլարի վնաս է հասցրել: