Ես երջանկություն ունեմ շփվելու հարյուրավոր երիտասարդների հետ, ովքեր կրթված են, ունեն նորմալ աշխատանք և վստահաբար մեծ ապագա: Սակայն, չնայած դրան, այդ նույն երիտասարդների մեծամասնությունը միշտ դեմ են իշխանությանը, նրանք պատրաստ են անել ամեն ինչ, որ իշխանությանը ցանկացած ձևով դեմ գնան: Փորձեցի հասկանամ ինչու, պարզվում է... շատ հաճախ, նույնիսկ դրական փոփոխություններին դեմ լինելը sexy է, քանի որ իշխանությունները մոտ չեն ու նման չեն իմ կողմից նշված երիտասարդներին: Իսկ երիտասարդությունը նորություն չէ, կարծիք թելադրող է, հատկապես ժամանակակից տեխնոլոգիաների պարագայում: 
Չեմ ուզում կոչ անել նմանվել իրար, դա էլ մի բան չի... բայց կարծում եմ Սահմանադրության առաջարկվող փոփոխությունը հենց այն ճանապարհն է, որի միջոցով հնարավոր է ստեղծել իշխանության մի տեսակ, որը ավելի շատ դինամիկ է և ներկայացուցչական ու լավատես եմ հենց այն հարցում, որ Սահմանադրության փոփոխության արդյունքում յուրաքանչյուր ոք կունենա իր ներկայացուցիչը որոշումներ կայացնող շրջանակներում: Այլ կերպ ասած իշխանությունը ավելի կմոտենա ժողովրդին և իվերջո աստիճանաբար կհանգենք նրան, որ իշխանությունը կպատկանի ժողովրդին:
Առաջարկում եմ Սահմանադրությանը ասել «Այո», բայց շարունակել «հետապնդել» և «ճնշել» անառողջ երևույթները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել