Երեկ աչքովս ընկավ ,,Նոր Հայաստանի,, թռուցիկը` Դեկտեմբերի 1-ի հանրահավաքի մասին: Հենց սկզբում հանդիպեցի ,,ՀՐԵՇԱՎՈՐ ծրագիր,, արտահայտությանը` կապված սահմանադրության փոփոխության հետ:
Հրեշավոր կարող էր լինել մերօրյա տեռորիստական ակտերի ծրագրերը, դաժան սպանությունների պլանավորումը, բայց ոչ սահմանադրության փոոխությունները, անկախ նրանից ինչ ենթատեքստ ունի այն, քանի որ Սահմանադրության փոփոխությունը որևէ գործողության ծրագիր չէ, այլ մաքսիմում այդ գործողության ծրագրի անհրաժեշտ կամ ցանկալի նախապայման, որ կարող է դրական լինել կամ բացասական` կախված գործողությունից: Օր`. Նորք-Մարաշում գործողությունների ծրագիրը կարող էր և լինել հրեշավոր, բայց վարձակալած առանձնատան փոփոխությունը կարող էր լինել նպատակահարմար կամ աննպատակահարմար, դրանով` բացասական կամ դրական, բայց ոչ հրեշավոր. այդ տանը շարունակելու են ապրել նորմալ մարդիկ, ընտանիք և այլն, ինչպես որ Սահմանադրության փոփոխությունից հետո մարդիկ շարունակելու են ապրել և գործել այդ սահմանադրությանմբ նույն կերպ, ինչ դրանից առաջ: Նման տերմինները` հրեշավոր, դիվային, դեմոնական, ինչ խոսք, տվյալ պարագայում ոչ քաղաքական են, ոչ էլ քաղաքագիտական, այլ զուտ ամբոխավարական, իսկ գիտակից մարդու համար իր դեմ ուղղված ամբոխավարական տերմինները, եթե վիրավորական չեն, ապա նվազագույնը վանողական են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vruyr.arcruni/posts/734512153346247
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել