Ու ձյունը փաթիլ-փաթիլ հավաքում է իմ բառերը,
որ նոր գաղափար ծնի լավ կյանքի։
Ու ձյունը փաթիլ-փաթիլ հավաքում է իմ հույզերը,
որ հյուսի նոր ճանապարհ հույսի,
սիրո ու սպասումի։
Ու ձյունը փաթիլ-փաթիլ հավաքում է իմ սերը,
որ փափուկ վերմակ դառնա իմ անկողնում,
ու ձյունը փաթիլ-փաթիլ հավաքում է իմ ցավերը,
որ պայծառացնի իմ երազներն
ու նոր արահետ հյուսի՝
դեպի կյանք քայլող երազանքին։
Ու ձյունը փաթիլ-փաթիլ հավաքում է իմ հնչյունները,
որ նոր երգ երգի հաղթանակի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել