Replik.am-ը գրում է.

Լատվիական Այզպուտ քաղաքի բնակիչները լուրջ վախեցել են, երբ քաղաքի փողոցում մարտական տանկ են տեսել: Հայտնվում է, որ այն պատկանում է քաղաքի մոտ ապրող մի մեծահարուստ ռուսի և գրանցված է որպես տրակտոր:

Տեղի ԶԼՄ-ները փոխանցում են, որ բնակիչներից շատերը տանկը չեն տեսել, սակայն դա չի խանգարում անհանգստանալ մարտական մեքենայի առկայության պատճառով:

Տեղի լրագրողների հետ զրույցում անծանոթ միլիոնատիրոջ անվտանգության աշխատակիցները հաստատել են տանկի գոյությունը` հավելելով, որ այն վտանգավոր չէ և տերը միայն մի քանի անգամ է դրանով դուրս եկել քաղաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել