Հարց ուղղված հոգևորականին
Կարելի է Ձեզ մեկ հարցով անհանգստացնել: Դուք կողմ եք մոմ կամ արճիճ թափելուն հատկապես եկեղեցու տարածքում: Կանխավ շնորհակալություն:/Kareli e dzez mek harcov anhangstacnel?
Duq koxm eq mom kam archich tapelun hatkapes yekexecu taracqum. Kanxav shnorhakalutyun./
Պատասխան
Նմանատիպ գործով զբաղվում են նրանք, ովքեր իբրև թե վախ են բռնում կամ՝ չափում։ Եկեղեցին նման բաների հակառակ է, առավել ևս, եթե նմանատիպ երևույթներն իրականանում են եկեղեցու բակում կամ՝ կից։ Նախ ժողովրդական բժշկության մեջ վախազուրկ են անում առավոտ շուտ աջ և ձախ աճուկների մոտ վախից առաջացած գնդիկների վրա մի քանի վայրկյան, զորավոր սեղմումով, ապա բաց թողնելով։ Դա կատարվում է մի քանի անգամ, այդ կերպ այն կետը, որը վախի պատճառով լարվելով կամ պրկվելով անհանգստության պատճառ է առաջացնում, թուլանալով ազատում է վախեցածին լարվածությունից։ Այդ մեթոդը հայտնի է որպես ակուպրեսուր, որը առկա է նաև Շիացու ճապոնական մեթոդում։ Մոմը կամ արճիճը եկեղեցում անընդունելի երևույթներ է...
Հարց
00:33
Շատ շնորհակալություն Ձեր պատասխանի հաար, սակայն կա այդպիսի երևույթ, ինչն էլ ինձ շատ տարօրինակ թվաց` հասկանալով, որ դա դեմ է եկեղեցու սկզբունքներին: Գիտեմ նաև, որ կա եկեղեցի, որ բուժում է շատ խրոնիկ, նույնիսկ անբուժելի ցավեր, սակայն չգիտեմ` կոնկրետ որ եկեղեցին է դա: Գուցե Դուք ինձ ասեք այդ մասին:
/Shat shnorhakalutyun Dzer patasxani hamar, sakayn ka aydpisi yerevuyt, inchn el indz shat tarorinak tvac,haskanalov, vor da dem e yekexecu skzbunqnerin.
GItem, nayev, vor ka yekexeci, vor bujum e shat xronik, nuynisk anbujeli caver, sakayn chgitem, te konkret vor yekexecin e da.Guce duq indz aseiq ayd masin?/
Պատասխան
Հարգարժան Sarah Abgaryan, եկեղեցին կլինիկա չէ, եկեղեցի ոչ թե բժշկության համար են գնում, այլ՝ աղոթքի։ Այլ խնդիր է, որ հավատքդ լինում է այնքան զորավոր, որ հավատքիդ որպես արձագանք Աստծո կողմից կատարվում է ողորմություն՝ իրականանալու մեր փրկչի խոսքը, եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաս և լեռանն ասես շարժվիր, նա տեղից կշարժվի։ Ուրեմն հրաշքն իրականացնում է քո հավատքը և ոչ՝ եկեղեցին։ Դու մտնում ես եկեղեցի փնտրելու ՆՐԱՆ՝ Բարձրյալին, և երբ գտնում ես, դառնում նրա էության մեկ մասը, այսինքն՝ Հիսուսին ապրեցնում ես էությանդ մեջ, հենց այդ զորությունն է հնարավոր դարձնում ամենածանր հիվանդի բժշկությունը։ Հիվանդությունը մեր մեջ հայտնվում է ինչպես ստրեսների, լարվածության, գերհոգնածության և նմանատիպ վիճակներից, կատարյալ հավատքը մեր միջից վերացնում է այդ լարվածությունը, դառնալով մեր փրկչի հետ մեկ մարմին, այնինչ նա ասաց. «Ես ձեր մեջ եմ, և դուք՝ իմ մեջ», մեր մարմնի մեջ վերականգնում ենք ներդաշնակությունը, ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգևոր։ Եվ հենց մեր կատարյալ հավատքի որպես արդյունք իրականանում է առողջության վերականգնումը մեր մեջ։ Սակայն իմացեք եկեղեցին հիվանդների բժշկման վայր չէ, այլ Երկնավոր Հոր հետ միանալու, պատասխանատվության, զորացման վայր է, երբ մեզանից ամեն մեկը կանգնելով Նրա առաջ պատասխանում է մեկ հարցի՝ որքանով եմ արժանի քեզ Հայր կոչել և այդ կերպ դառնալ որդիդ քո, Հայր իմ Երկնավոր, որքանով եմ ապրեցրել անձիս մեջ քո իրական Որդու կերպարը, իմ ամեն մի գործի մեջ հյուսելով քո Հայրական փառքդ։ Քանի որ ոչ թե խոսքով եմ խոստովանում, թե եղիցին կամ քո որպես հերկինս և հերկրի, այլ իմ գործերով եմ իրականացնում քո երկնային կամքի շոշափելիությունը երկրի վրա։ Այդ կերպ իմաստ և արժեք տալիս իմ հայտարարության «Հայր մեր» ես քո որդին եմ, եթե գործերովս արժանի եմ։ Ամեն։