Replik.am-ը գրում է.

Նոյեմբերի 26-ին, կապված օրեր առաջ թուրքական օդուժի կողմից Սիրիայի օդային տարածքում ռուսական ռազմական ինքնաթիռը խոցելու միջադեպի հետ, Թուրքիայի ԱԳՆ-ն բացատրություններ ստանալու համար նախարարություն է հրավիրել Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կարլովը: Այս առիթով իր կարծիքն է հայտնել ՌԴ պետդումայի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:

«Այսպիսի հարվածից հետո ներողություն խնդրելու փոխարեն, Անկարան ստորություն է անում և իր մոտ է կանչում Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին: Ինչպես երևում է, այնտեղ այդպես էլ ոչինչ չհասկացան»,-գրել է նա թվիթերյան իր էջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել