Replik.am-ը գրում է.
Հունաստանում ակտիվիստները փողոց են դուրս եկել` քննադատելով ՆԱՏՕ-ին և Թուրքիային: Ցուցարարները հրապարակայնորեն այրել են ամերիկյան և թուրքական դրոշները` բողոքելով թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի ոչնչացման դեմ:
Հայտնվում է, որ ցույցին մասնակցել է մոտ 100 մարդ: Նախ նրանք հավաքվել են Սինտագմա կենտրոնական հրապարակում, ապա շարժվել դեպի թուրքական դեսպանատուն: Ոստիկանությանը հաջողվել է ցուցարարներին կանգնեցնել դեսպանատնից 300 մետր հեռավորության վրա, որտեղ գտնվում է հույն օդաչուի հուշարձանը, ով ևս զոհվել է թուրքերի նախաձեռնությամբ 1996 թվականին:
Ցուցարարները նաև իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայում ռուսական քաղաքականությանը և ջանքերին, որոնք Մոսկվան գործադրում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: