Չեմ սիրում, երբ մարդիկ իրանց կավառագիտունի տեղ են դնում և անկապ քննադատում իշխանություններին հաճախ միայն վիրավորելու նպատակով, բայց մի երկու տող պետք է գրեմ :)
Երևի հասկացաք ինչի մասին:
Ինձ օրինակ մի հարց է հետաքրքրում` տեսնես նախագահի ճառը պատրաստած մարդիկ երբևիցե տեսե՞լ են այս կույտերը մեր գյուղերում և քաղաքներում: Սա էլ է Հայաստանը և ...
Իրենց տները բաքսիով տաքացնող այն «ազգի հոգացողները» տեսնես գիտե՞ն՝ ինչի համար են դա օգտագործում: Այն մարդիկ, որոնք դժգոհում են իրենց պատգամավորական աշխատավարձի քչությունից, հնարավոր չի՝ հասկանան և պատկերացնեն՝ ինչ է դա նշանակում: Փորձեմ պարզաբանել: Այս կույտերը պատրաստվում են...ըըը... չգիտեմ ոնց ասեմ... կովերի կենսական արտադրանքից և կոչվում են ցան: Մարդիկ, որոնք հնարավորություն չունեն գազ վառելու, իրենց տները տաքացնում են այսպիսի...ըըը... մթերքով: Եվ սա համատարած երևույթ է ամբողջ Հայաստանով մեկ: 21-րդ դարում... Պատկերացնո՞ւմ եք: Դժվար թե...
Rya Thaza
Դե գիտեմ՝ մի օրում կամ մի տարում չի ստացվի կառուցել բարգավաճ Հայաստան, բայց առաջարկում եմ այն հազարավոր պաշտոնյաներին, որոնք ամենքը ամիսը եսիմ քանի հարյուր լիտր բենզին են ստանում (բյուջեից իհարկե) իրանց մեքենաների համար, գոնե մեկ ամիս (ասենք փետրվարին) անցնեն հասարակական տրանսպորտին և այդ տնտեսված գումարը տրամադրեն անապահովներին: Համ կմտերմանան ժողովրդի հետ, համ կլսեն, թե ինչ է ասում-խոսում ժողովուրդը, միգուցե ավելի լավ պատկերացնեն, թե ոնց են ապրում այն 35 տոկոս աղքատ հայերը, որոնք ամսական ծախսում են սննդով-կոմունալով և մնացած ամեն ինչով իրանց վրա մարդա ընդամենը 36 հազար (!) դրամ: Դե որ կարման կլավացնեն, էլ չեմ ասում: Մեկ էլ տեսար զուգահեռ իրականությունները խաչվեն իրար հետ:
Հ.Գ.՝ Ամենահետաքրքիր հայկական պարադոքսը` Նկարը արված չքավոր գյուղում անցած նախագահական ընտրություններում իշխանության ներկայացուցիչը, ինչպես դժվար չէ կռահել, հավաքել է համարյա 90 տոկոս (կոնկրետ 88 %) ձայն (!!!)
ՀՀԳ` Ես ՀԱԿ-ի տեղը լինեմ սկի չեմ էլ առաջադրի թեկնածու, իզուր ներվատրյոպկա է:
ՀՀՀԳ` Ի դեպ, ցանի մեջ պատրաստած կարտոֆիլը շատ համով է, բայց դա գրածիս հետ կապ չունի :) 
ՀՀՀՀԳ` Ինչու չեմ գրում դրականի՞ մասին:
Անշուշտ, դրական փոփոխություններ կան, բայց եթե տասը պետական աշխատողից միայն մեկն է տականք, անբարոյական, դարմոյեդ, անարդար, էն մյուս իննի դրականը դա չեզոքացնում է, էլ չեմ ասում, եթե երկուսն են կամ երեքը:
Լավ, այսքանը :)
Հարգանքներով` բուժծառայության լեյտենանտ, բժշկ. գիտ. թեկնածու, ԱՄԱ ակադեմիկոս, հայկական բլոգոսֆերայի գլխավոր երկրաբան, կենդանաբան, բուսաբան, լեռնադահուկային սպորտի վաստակավոր վարպետ, Կոտայքի մարզում ԿՄ-ի պատվո հյուպատոս` միշտ ձեր Վահեմարտ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել