Replik.am-ը գրում է.

Մարդիկ միշտ սիրել են սելֆիներ անել, նույնիսկ այն ժամանակ, երբ լուսանկարվելն այնքան էլ հեշտ գործ չէր:

Այսպես, Imgur ինտերնետ-ֆորումի օգտատերերից մեկը մի լուսանկար է հրապարակել, որտեղ վերջնիս պապն է, իսկ լուսանկարն արվել է 1935 թվականին: Օգտատերը հայտարարել է, որ սա աշխարհի ամենահին սելֆին է, գրում է Metro-ն:

Լուսնկարին նայելիս` տպավորություն է ստեղծվում, որ դրանում պատկերված տղայի ձեռքում սելֆիի ձող է, սակայն իրականում վերջինս լուսանկարչական սարքն աշխատեցնում է պարանով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել