Replik.am-ը գրում է.
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ COPE ռադիոկայանի եթերում հանդես է եկել որպես մեկնաբան:
Ներկա է եղել նաև Ռախոյի 10-ամյա որդին` Խուանը: Երբ հաղորդավարը երեխային հարցրել է, թե ինչ է վերջինս մտածում FIFA EA համակարգչային խաղում սպորտային մեկնաբան Մանոլո Լամայի խոսքի մասին, երեխան պատասխանել է, որ կարող էր ավելի լավ լինել. «Եթե իհարկե չասենք, որ այն աղբ է: Ռախոյը նախ ծիծաղել է, ապա մի քանի անգամ թեթև հարվածներ հասցրել որդու ծոծրակին»:
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=80479
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել