Քիչ առաջ կարդացի, թե լրատվամիջոցներից մեկը հրաժարվել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի մասնավոր զրույցի գաղտնալսման, տարածման մասին որեւէ տեղեկատվություն կամ մեկնաբանություն անել, քանի որ դա «ապօրինի» է:
Խնդիրն էլ հենց դա է. որ ապօրինի գաղտնալսումից զերծ չեն մնացել անձեռնմխելիությամբ օժտված մարդիկ: Եվ լրատվամիջոցը պիտի պատասխան ստանա, թե արդյո՞ք շարքային քաղաքացիները նույնպես չեն հայտնվի նման իրավիճակում:
Լռել նշանակում է խրախուսել, չմեկնաբանելն էլ կեցվածք չէ: Ի վերջո, ո՞վ է գաղտնալսում մարդկանց, գուցե կառույց է, գուցե անհատներ. սա հանցագործություն է եւ պետք է համարժեք գնահատականը ստանա՝ անկախ համակրանքներից ու ցուցակավոր պաշտելիներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել