45-ամյա Գվինեթ Լին ունեցել է երեք շատ երկար սիրավեպ ամուսնացած տղամարդկանց հետ, բայց նա ասում է, որ դրանով ինքը լավություն է արել նրանց կանանց ու փրկել ամուսնությունը։ Նա պնդում է, որ այդ տղամարդիկ վաղուց հեռացած կլինեին ընտանիքից, եթե գաղտնի դավաճանելու հնարավորություն չունենային։
Ինքը՝ Գվինեթը, աշխատում է որպես ֆինանսական խորհդատու Լոնդոնում։ Նա ասում է, որ ամենաքիչը կանանցից մեկը գիտեր ամուսնու սիրավեպի մասին, բայց լռում էր, որովհետև նրան արդեն հետաքրքիր չէր սեքսը, ու նա հասկանում էր, որ ամուսինը պետք է բավարարվածություն փնտրի դրսում։
«Ես բացարձակ մեղքի զգացողություն չունեմ։ Բոլորը միայն շահել են դրանից. անգամ կանայք, որոնք ունեն ավելի երջանիկ ամուսիններ՝ իմ շնորհիվ», — ասում է Գվինեթը։
Բոլոր տղամարդկանց հետ բրիտանուհին ծանոթացել է հատուկ կայքում։ Այնտեղ նա գրանցվել է դեռ 10 տարի առաջ, այն բանից հետո, երբ նրա ամուսինը մահացել է քաղցկեղից, և նա ցանկանում էր գտնել հարուստ տղամարդ՝ զվարճանքի համար։
Սիրավեպ 1. «Այն սկսվեց մոտ 8 տարի առաջ և տևեց 3 տարի։ Նա 50 տարեկանն անց էր, դանիացի գործարար էր, և նրա կնոջ մոտ ցիկլի դադար էր, այդ պատճառով ընդհանրապես չէր հետաքրքրում սեքսը։ Նրանք երեխաներ ունեին, և նա էլ չէր ցանկանում թողնել կնոջը։ Նա շատ խելացի էր ու սեքսուալ։ Նա ողջ աշխարհով շրջագայում էր աշխատանքի բերումով, և ես նրա լոնդոնյան սերն էի։ Մինչ առաջին սեքսը մենք մեկ ամիս էր հանդիպում էինք, և երբ պատահեց առաջին սեքսը, մենք լիովին համատեղելի էինք։
Նա սիրում էր փորձարկումներ կատարել։ Շուտով ես սկսեցի շրջագայել նրա հետ աշխարհով։ Միակ տաբուն Դանիան էր՝ նրա հարազատ երկիրը։ Ինձ արգելված էր մոտ լինել նրա ընտանիքին»։
Հետո Գվինեթը սիրահարվեց այլ տղամարդու ու դադարեցրեց հարաբերությունները։ Բայց շուտով նա հասկացավ, որ դա իր համար չէ, ու վերադարձավ ծանոթությունների կայք։
Սիրավեպ 2. «Ես շատ արագ ծանոթացա հիասքանչ մի տղամարդու հետ, ով անվտանգության պետ էր։ Ըստ էության, նա արդեն բաժանված էր կնոջից, բայց նրանք դեռ միասին էին ապրում, որովհետև չէին կարողանում վաճառել իրենց տունը։ Իր երկարատև գործուղումներից հետո նա սիրում էր վերադառնալ ինձ մոտ, որտեղ տաք էր ու հարմարավետ։ Բայց նա շատ էր բացակայում, իսկ ես այդպես չեմ սիրում։ Ինձ պետք է մշտական սիրեկան»։
Ինձ թվում է, նրա կինը կասկածում էր, որովհետև մի անգամ նա վերադարձել էր տուն, իսկ կինը նրան սպասում էր շամպայնի շշով ու սեքսուալ ներքնազգեստով։ Նա որոշել էր վերադարձնել իրենց հարաբերությունները։ Երբ նրանց մոտ ստացվեց դա անել, ես վերջ դրեցի մեր սիրավեպին»։
Շարունակությունն` այստեղ