Replik.am-ը գրում է.

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը  կոչ է արել եվրոպական երկրներին այլևս փախստականներ չընդունել Մերձավոր Արևելքից, քանի որ այն կարող է հանգեցնել Եվրամիության փլուզմանը, փոխանցում է Sueddeutsche Zeitung-ը:

«Մենք այլևս չենք կարող փախստականներ ընդունել Եվրոպայում, դա անհնար է»,-ասել է Վալսը` հավելելով, որ արտաքին սահմանների վերահսկողությունը որոշիչ դերակատարում ունի ԵՄ-ի ճակատագրի համար:

Վալսի խոսքերով, ավելի մեծ թվով փախստականներ ընդունելու փոխարեն Եվրոպան պետք է  լուծում գտնի Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի և Հորդանանի հետ, որպեսզի այդքան մեծ թվով մարդիկ չշարժվեն դեպի Եվրոպա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել