Արթրիտի տեսակները շատ են. տրավմատիկ, ալերգիկ, ինֆեկցիոն, տարիքային, հոդատապի կամ փսորիազի հետևանք, երեխաների մոտ՝ յուվենալ և այլն: Առավել ծանր ընթացք է ունենում ռևմատոիդ արթրիտի ժամանակ, որի դեպքում օրգանիզմի իմունային համակարգի կողմից սինթեզվող հատուկ նյութերն արթրիտի պատճառը վերացնելուց հետո խնդիրը չի վերանում, ու շարունակում են «վնասել» օրգանիզմի առողջ բջիջները:
Արթրիտի նախանշաններն են.
մաշկի կարմրություն,
ցավեր, հատկապես՝ երկարատև անշարժ վիճակից հետո,
ջերմություն սուր ընթացքի դեպքում,
շարժունակության սահմանափակում:
ՈԳԵԹՈւՐՄ
Հարկավոր է.
լոռամրգի՝ 500 գ,
սև բողկ՝ 500 գ,
բազուկ՝ 500 գ,
կոնյակ՝ 500 մլ:
Պատրաստման եղանակը. մաքրած բողկն ու բազուկը կտրատեք, խառնեք լոռամրգի հետ, հարեք բլենդերով: Հարած հումքը՝ հյութի հետ միասին ու կոնյակը լցրեք ապակյա տարայի մեջ, կիպ փակեք, 2 շաբաթ թրմեք մութ տեղում, քամեք քառատակ ծալած թանզիվով: Պահեք սառնարանում:
Օգտագործման կարգը. խմեք օրը 1 ճ.գ.՝ նախաճաշից 15 րոպե առաջ: Շարունակեք մինչև ոգեթուրմի վերջանալը:
ԶԳՈւՇԱՑՈւՄ: Զարկերակային ցածր ճնշման, ստամոքսի էրոզիայի, խոցի դեպքում խորհրդակցեք բժշկի հետ: