Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման միջադեպը կարող է բացասաբար ազդել սիրիական հակամարտության կարգավորման բանակցությունների վրա:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նոյեմբերի 24-ին Բեռլինում հայտնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Սա կարող է նշանակել ոչ միայն այն, որ մենք մեկ քայլ հետ կգնանք, այլեւ այն, որ հույսի կայծը, որին մենք հասել էինք, կկորչի», -նախարարի խոսքերն է մեջբերել DPA գործակալությունը:
«Ես հույս ունեմ, որ երկու մայրաքաղաքներում (Թուրքիայում և Ռուսաստանում) կգերակշռի ողջամտությունը և զգուշությունը: Շատ բան հիմա կախված է նրանից, թե ինչպիսին կլինի Մոսկվայի և Անկարայի հետագա արձագանքը», -հայտարարել է նա:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/germaniayi-agn-n-su-24-i-mijadepic-heto-anhangstacatc-e-siriayi-harcov-banakcuthyunneri-bardacumic/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել