obamkaՌուսաստանը և Թուրքիան պետք է քննարկեն ռուսական խոցված SU-24 ինքնաթիռի պատահարը և միջոցներ ձեռնարկեն էսկալացիա թույլ չտալու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնել է RIA Novosti-ն:

«Ես մտածում եմ, որ այժմ շատ կարևոր է, որ Ռուսաստանը և Թուրքիան խոսեն միմյանց հետ և պարզեն, թե հատկապես ինչ է տեղի ունեցել, և միջոցներ ձեռնարկեն հետագա էսկալացիա թույլ չտալու համար»,- ասել է Օբաման Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցությունների արդյունքում կայացած մամլո-ասուլիսի ժամանակ:

«Թուրքիան, ինչպես ցանկացած այլ երկիր, իրավունք ունի պաշտպանելու իր տարածքը և օդային տարածությունը»,- ավելացրել է Օբաման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել