Panorama.am-ը գրում է.

Հարց- Թուրքիայի կողմից ռուսական կործանիչի խոցումն ինչպե՞ս կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա, ի՞նչ զարգացումների կարող ենք ականատես լինել:

Լևոն Հովսեփյան-Սա չափազանց լուրջ միջադեպ է, և միանշանակորեն այն լարված հարաբերությունները, որ կային Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հատկապես վերջին շրջանում, դիմակայության նոր փուլ են թևակոխում: Լարվածությունը չափազանց մեծ է, կարծում եմ՝  առաջաիկայում է´լ ավելի կմեծանա:

Մի  կողմից Թուրքիան սա համարում է իրավաչափ գործողություն՝ հայտարարելով, որ կործանիչը խախտել է Թուրքիայի օդային տարածքը,  մյուս կողմից էլ ռուսական կողմը պնդում է, որ ինքնաթիռը բացառապես եղել է Սիրիայի տարածքում: Մամուլը սկսեց հրապարակել մի կարևոր բան, թե իբր ռուսական խոցված ինքնաթիռը պետք է աջակցություն ցույց տար Ասադի ուժերին թուրքմենաբնակ շրջաններում ռմբակոծություններ իրականացնելու: Հաշվի առնելով, որ Թուրքիան ցանկանում էր թուրքմենական խաղաքարտը օրակարգ բերել, մասնավորապես տեղափոխել ՄԱԿ-ի անվտագության խորհուրդ, միջազգային մեծ հնչեղություն տար, ուստի Թուրքիան կփորձի հարցը շահարկել, ասելով, որ այն պետք է խոցեր թուքմեներին, որոնք կռվում են Ասադի ուժերի դեմ:

Հիմա լարվածությունը չափազանց մեծ է, Թուրքիան կփորձի խոցման հարցը տեղափոխել ոչ միայն ՄԱԿ-ի, այլև ՆԱՏՕ-ի ամբիոն, քանի որ արդեն Թուրքիան պահանջ է ներկայացրել և այսօր սպասում է ՆԱՏՕ-ի՝ այս հարցի վերաբերյալ արտահերթ նիստին: Թուրքիան փորձելու է սիրիական հիմնախնդրում ավելի մեծ լծակներ ձեռք բերել: Ակնհայտ է, որ Թուրքիան խաղում է ԱՄՆ ռազմավարության շրջանակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել