Araratnews.am-ը գրում է.
Su-24-ի միջադեպի համատեքստում օրինապահությունը պահպանելու նպատակով թուրքական ՕՄՕՆ-ը շրջափակել է Ստամբուլի ռուսական հյուպատոսարանը, հաղորդում է Sky News-ը:
Հիշեցնենք, որ թուրքական օդուժը թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռ է խոցել:
Ռուսական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռը թռիչք է իրականացրել բացառապես Սիրիայի տարածքում, սակայն թուրքական կողմը պնդում է հակառակը՝ նշելով, որ այդ ինքնաթիռը թուրքական օդային տարածքը 5 րոպեում խախտել է 10 անգամ:
Թուրքական կողմը նշում է նաև, որ միջադեպի ժամանակ մոտակայքում ևս մեկ ռուսական ինքնաթիռ է եղել:
ՌԴ նախագահ Պուտինն ինքնաթիռի կործանումը «Մեջքից հարված» է անվանել:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/thurkhakan-omon-eh-shrjaphakel-e-stambuli-rusakan-hyupatosaraneh/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



