Panorama.am-ը գրում է.
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ նոյեմբերի 24-ին, ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողական խորհրդի ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված «Ուսանողական աշուն 2015» մարզամշակութային փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Նախարարը ողջունի խոսքով դիմել է ներկաներին՝ նշելով, որ շատ է կարևորում ուսանողական սպորտը, և նախարարության հաջորդ տարիների ռազմավարության մեջ հատուկ տեղ են զբաղեցնում այդ ուղղությամբ տարվող ծրագրերը: «Այո, այս ոլորտում շատ անելիքներ կան, պետք է աշխատանքներ տարվեն հատկապես ուսանողների առողջ ապրելակերպի նկատմամբ հետաքրքրությունն ավելացնելու ուղղությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ