Ամերիկացի մոլորակաբանները կանխատեսել են, որ ոչ հեռու ապագայում Մարսի մոտ կհայտնվեն օղակներ՝ նման Սատուրնի օղակներին: Իրենց հետազոտությունների արդյունքները հեղինակները հրապարակել են Nature Geoscience ամսագրում:
Գիտնականների կատարած մոդելավորման համաձայն՝ մոտավորապես 20-40 մլն տարի հետո Ֆոբոսը (երկու արբանյակներից մեկը) կկործանվի: Արբանյակի փոքր մասնիկները կձևավորեն կիպ օղակ Կարմիր մոլորակի շուրջը, որը գոյություն կունենա մինչև 100 մլն տարի:
Արբանյակի կործանումը պայմանավորված է դրա ոչ ամուր ներքին կառուցվածքով և տեղի կունենա Մարսի գրավիտացիոն ձգողության ազդեցությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



