Ուիլ Սմիթը վերջին 10 տարում առաջին անգամ բեմում ռեփ է կարդացելLife.panorama.am-ը գրում է.

Ամերիկյան դերասան Ուիլ Սմիթը  երգել է բեմում 10 տարվա դադարից հետո։ Latin Grammy Awards  մրցանակի հանձման ժամանակ նա ներկայացրել է իր նոր Fiesta երգը կոլումբիական  Bomba Estereo խմբի հետ։  Դերասանը ռեփ է  կարդացել անգլերեն և իսպաներեն լեզուներով։

Bomba Estereo խմբի անդամները խոստովանել են, որ զարմացել են Սմիթի՝ իրենց հետ երգ ձայնագրելու ցանկությունից։ «Ես չէի կարողանում հավատալ դրան։ Նրա հետ աշխատելու հնարավորությունը այն էր, ինչի մասին մենք երազում էինք»,- նշել է խմբի հիմնադիր Սայմեն Մեխիան։

47-ամյա դերասանը բազմիցս է ասել իր վերադարձի մասին։  «Ես երկար ժամանակ հեռու էի այդ ամենից և զբաղվում էի այլ գործերով, օրինակ, իմ երեխաներով։ Հնարավոր է այժմ ես կրկին սկսում եմ»,- նշել է Սմիթը։ Նա նաև խոստացել  է թողարկել ռեփ-ալբոմ և ասել է, որ արդեն ձայնագրել  է 30 երգ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել