CUkdnCuW4AAxX9LAraratnews.am-ը գրում է.

Թուրք զինվորականները հրապարակել են ռադարի նկարը որում երևում է, որ կործանված ռուսական ռազմական ինքնաթիռը հատել է Թուրքիայի օդային սահանը, հաղորդում է CNN Turk-ը:

Հիշեցնենք, որ թուրքական օդուժը թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռ է խոցել:

Ռուսական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռը թռիչք է իրականացրել բացառապես Սիրիայի տարածքում, սակայն թուրքական կողմը պնդում է հակառակը՝ նշելով, որ այդ ինքնաթիռը թուրքական օդային տարածքը 5 րոպեում խախտել է 10 անգամ:

Թուրքական կողմը նշում է նաև, որ միջադեպի ժամանակ մոտակայքում ևս մեկ ռուսական ինքնաթիռ է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել