Panorama.am-ը գրում է.
Skorsky կեղծանվամբ ներկայացող մի թուրք հաքեր (ցանցահեն) հայտարարություն է տարածել, որ կոտրել է 100-ավոր ռուսական կայքեր: Ըստ նրա՝ դա արվել է որպես բողոքի նշան՝ ընդդեմ Սիրիայի թուրքմենական գյուղերում ռուսական ավիահարվածների:
«Էրմենիհաբեր»-ը թուրքական «mynet» լրատվամիջոցին վկայակոչելով գրում է, որ նշյալ հաքերը ռուսական կոտրված կայքերում տեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ Ֆաթիհ երկրորդի լուսանկարները:
«Իմ նպատակը բողոքելն է: Մի շարք պետական կայքերի էլեկտրոնային փոստով զգուշացում եմ արել: Իմ թուրքմեն եղբայրներին վիրտուալ տիրույթում էլ միայնակ չթողեցինք և չենք էլ թողնելու»,- գրել է նա Twitter միկրոբլոգում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



