Շառլ Ազնավուրն առողջական խնդիրների պատճառով հետաձգել է 2 համերգ. AbcnewsAravot.am-ը գրում է.

Ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրն առողջական խնդիրների պատճառով հետաձգել է Ամստերդամում կայանալիք իր երկու համերգները: Այս տեղեկությունը հաղորդել է «Abcnews»-ը:

Համերգի կազմակերպիչները հայտարարել են, որ 91-ամյա Ազնավուրի այս կիրակի երեկոյան նախատեսված համերգը հետաձգվել է քանի, որ շանսոնիեն ստամոքսի սուր ցավեր եւ աղիքային վարակ ունի:

Նշված է նաեւ, որ դեկտեմբերի 9-ին Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում կայանալիք համերգը նույնպես հետաձգվել է, որպեսզի երգիչը կարողանա լիովին ապաքինվել: Երկու համերգներն էլ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան 2016 թվականի հունվարին: 



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել